Մոսկվան և Անկարան համաձայն են՝ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում
Ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ Մոսկվան և Անկարան վճռական են բոլոր ահաբեկչական խմբավորումների ոչնչացման հարցում. սպառնալիքը քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներիմ որևէ պատճառով չի կարող արդարացվել: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարության մեջ:
Փաստաթղթի տեքստը կարդացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան հավատարիմ են Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: «Մենք ընդգծում ենք մեր վճռականությունը ՝ պայքարելու ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ և ոչնչացնելու բոլոր ահաբեկչական խմբերը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչել է այդպիսին», - ասվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Քաղաքացիներին և ենթակառուցվածքներին սպառնացող վտանգը որևէ պատճառով չի կարող արդարացվել: Սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում, և այն պետք է հանգուցալուծվի հենց սիրիացիների կողմից իրականացրած քաղաքական գործընթացի արդյունքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն։
Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիաննաև կարևորում են մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացման կանխումը, քաղաքացիական անձանց պաշտպանելը և կարիքավոր բոլոր սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Կողմերը հանդես են գալիս «մարդկանց հարկադիր տեղաշարժի» դեմ և խթանում են «փախստականների և ներքին տեղահանված անձանց անվտանգ և կամավոր վերադարձը Սիրիայի իրենց բնակության վայրերը:
Մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկություն Սիրիայի M4 մայրուղու երկայնքով ՝ Թրումբա բնակավայրից մինչև Այն էլ-Խաբր բնակավայր: Ինչպես նշվում է արձանագրությունում, Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան, որպես Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավորող երկրներ, պայմանավորվել են 2020 թվականի մարտի 6-ի ժամը 00:01-ից «դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Իդլիբի լարվածության գոտու շփման գծի երկայնքով» և « M4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ ստեղծել վեց կիլոմետրանոց անվտանգության միջանցք»: «Անվտանգության միջանցքի գործարկման հատուկ չափանիշները յոթ օրվա ընթացքում կհամաձայնեցվեն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև։
Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրությունից հետո», - ասվում է փաստաթղթում:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի առաջնորդների հանդիպումը կայացել է Մոսկվայում և տևել ավելի քան վեց ժամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները