Շուշան Դոյդոյան. Ո՞րն է այս շտապողականության պատճառը
Ինֆորմացիոն ազատության կենտրոն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն առնվազն երեք խնդիր է տեսնում Քրեական օրենսգրքում՝ մամուլի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ու առաջարկում վերանայել դրանք։
«Ո՞րն է այս շտապողականության պատճառը՝ քրեականացնել հրապարակային բռնության կոչերը՝ նախատեսելով ազատազրկում։
Կարծում եմ, որ ազատ արտահայտվելու չարաշահման դեպքում ազատազրկումը խիստ անհամաչափ պատիժ էևպետք է վերանայել։
Լավ կլիներ՝ Ազգային ժողովում քվեարկության դնելուց առաջ նախ նախագիծը դրվեր հանրային քննարկման՝ ստանալու մասնագիտական համայնքի գնահատականը։
Երկրորդ, պետք էր այն ուղարկել միջազգային փորձաքննության՝ ստանալու արտաքին գնահատական դրա որակի վերաբերյալ։
Եվ երրորդ, նման առանցքային հարցերում չի կարելի շտապել»։
Հարակից հրապարակումներ`
- Սողոմոն Թեհլերյանի արարքի արդարացման հրապարակային կոչերը նոր նախագծով քրեորեն պատժելի կդիտվեն
- Երվանդ Վարոսյան. Ժողովրդավարական ու ազատական լոզունգների ներքո ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան