ՍԱՏՄ. Տավուշի մարզում 11 սպանդանոց կառուցման փուլում է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Տավուշի մարզում հանդիպում է կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 50-ից ավելի քաղաքացիների հետ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ներկայացրել է հարցի կարևորությունն և հայտնել մարզպետարանի պատրաստակամությունը խնդրի կարգավորմանն աջակցելու հարցում: Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ այս պահին Տավուշում գործում է մեկ սպանդանոց, իսկ ևս 11-ը կառուցման փուլում են, որից 8-ը մինչև հուլիսի մեկը կավարտեն կառուցման և կահավորման աշխատանքները և պատրաստ կլինեն մատուցելու սպանդանոցային ծառայություններ:
ՍԱՏՄ անասնաբուժական տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը, Երևանի կենտրոնի երկրորդ բաժնի պետ Արշակ Ավետիսյանը և Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը խոսել են սպանդանոցներին ներկայացվող զոոհիգիենիկ պահանջների, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական նորմերի մասին, դրանց բաժանում-գոտիավորման սկզբունքների, տարածք մտնող մեքենաների ու աշխատակիցների համար սահմանված ախտահանման փուլերի մասին: Նրանք մանրամասնորեն ներկայացրել են սպանդանոցային բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, պետական աջակցության ծրագրերն ու դրանցից օգտվելու կարգը:
Լիլիթ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի