Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքն է գրանցվել Վատիկանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, փոխանցում է gazeta.ru-ն:
Հիվանդի ինքնությունը դեռ չի բացահայտվել: Հայտնի է, որ դեպքից հետո պապական քաղաք-նահանգում աշխատանքը դադարեցվել է, որպեսզի տարածքը սանիտարական մաքրման ենթարկվի։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակը կորոնավիրուսային Covid-2019-ն է: Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 98 հազար դեպք: Միևնույն ժամանակ, 54,994 մարդ կարողացել է բուժվել, մահացել է 3,368 հոգի:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Եվրոպական խորհրդարանը չեղարկել է Ստրասբուրգում կայանալիք լիագումարը
- Սերբիայում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ
- Դիմակներ գուցե լինեն, բայց բարձր գնով, իսկ ախտահանիչներ տեղական արտադրողներն էլ են արտադրում. ՏՄՊՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին