Փաստաբան. Կարճ ասած՝ վատ բան է աբիժնիկ լինել
Փաստաբան Գեորգի Մելիքյանը դատապարտում է Արամ Վարդանյանի և նրա ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ոստիկանական բեսպրեդելը և որպես փաստաբան իր աջակցությունն է հայտնում Վարդանյանի փաստաբաններին՝ Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին։
«Սա այն դեպքն է, երբ հանրությունը պետք է գիտակցի նման ոստիկանական միջոցառումները որոնք օրենքի հետ որևէ աղերս չունեն, չեն կարող տեղ ունենալ ժողովրդավարական պետությունում։
Թեև այսօր ականատես ենք, թե ժողովուրդ բառը որքան է իմաստազրկվել ոմանց կողմից յուրաքանչյուր ապօրինություն «հանրային պահանջ» և «ժողովուրդն է կամենում» բառերի քողարկմամբ, բայց ինչ ցանեք, այն էլ հնձելու եք և ժամանակը կգա խաղաքարերը կրկին կհայտնվեն իրենց դիրքերում։
Կարճ ասած՝ վատ բան է աբիժնիկ լինել, կուրորեն պայքարում եք ձեր երևակայական ստեղծած չարի կերպարի հետ՝ մոռանալով, եթե իշխանություն եք ստանում, ապացուցեք, որ մարդ եք մնացել, այլապես դուք ավելի չարիք եք, քան նրանք, ում դեմ իբրև պայքարում եք»,-գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից հրաժարվել է
- Վստրեչի Ապերի մորը քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան