Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է մասնակից հավաքականների կազմերը
Ապրիլի 2-12-ը Մոսկվայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է մասնակից հավաքականների կազմերը:
Աղբյուրի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականից ԵԱ-ին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները