Կորոնավիրուսի բռնկումը 347 մլրդ դոլարի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա. ԱԶԲ
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր վերլուծության համաձայն կորոնավիրուսի (COVID-19) բռնկումը բազմաթիվ ձևերով զգալի ազդեցություն կունենա Ասիայի տնտեսությունների զարգացման վրա։ Այս մասին հայտնում են ԱԶԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է, որ բնռկված վիրուսը կհանգեցնի ներքին պահանջարկի կտրուկ կրճատման, զբոսաշրջային և բիզնես ճամփորդությունների թվի կրճատման, առևտրի և արտադրական կապերի և մատակարարման խաթարումների։
«Տնտեսական կորուստների ծավալը կախված կլինի այն բանից, թե ինչ զարգացում կունենա բռնկումը, որը խիստ անորոշ է։ Վերլուծության շրջանակներում ուսումնասիրված սցենարների համաձայն համաշխարհային ազդեցությունը կկազմի ԱՄՆ 77 մլրդ դոլարից ԱՄՆ 347 մլրդ դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 0.1% - 0.4%»,- նշվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Քթի նոր դիմակ, որը նվազեցնում է կորոնավիրուսի վարակն ուտելու ժամանակ
- Ռուսասանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել
- Արցախում երկու քաղաքացու մոտ կորոնավիրուսը չի հաստատվել
- Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Կորոնավիրուս. Եվրոպական խորհրդարանը չեղարկել է Ստրասբուրգում կայանալիք լիագումարը
- Սերբիայում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը