
Ադրբեջանը 90 հազար տոննա նավթ է ուղարկել Բելառուս
Ադրբեջանը թուրքական Ջեյհանով նավահանգստից 90 հազար տոննա նավթ է ուղարկել Բելառուս։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ախմեդովին։
«Բելնեֆտեխիմ» կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն փետրվարի վերջին հայտարարել էր, որ մարտ ամսվա ընթացքում SOCAR- ը Բելառուսին մատակարարելու է երկու նավթային բաքեր, որոնք տեղափոխվելու են Օդեսա-Բրոդի խողովակաշարով։
Նշվում է, որ նավթի երկրորդ խմբաքանակը Ադրբեջանը Բելառուս է ուղարկելու մարտի 20-ին Սուպսի նավահանգստից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության հունվարի 1-ին դադարեցրեց նավթի մատակարարումը բելառուսական վերամշակող ձեռնարկություններին։