«Արմենիա». Չեղարկվում են Երևան-Լիոն -Երևան չվերթները
Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները։ Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Գևորգ Խաչատրյանը։
«Պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները:
Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ:
Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր դեպի Իսրայել չվերթների չեղարկման մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
- Քաղավիացիա. Որոշ ավիաընկերություններ ժամանակավորապես նվազեցնել են իրենց չվերթերի հաճախականությունը
- «Արմենիա». Որոշում է կայացվել չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
- Դեսպանատուն. Թբիլիսի-Երևան չվերթների չեղարկումը կապված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան