Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Այսօր երեխայի վիճակի մասին տվյալներ է հրապարակել ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Ըստ նրա, երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության վերաբերյալ հրապարակումները
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Գյումրիում 42-ամյա կնոջ սպանությունից
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան