Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է՝ հաջորդ շաբաթ սպասում է Ռուսաստանի զինվորական պատվիրակությանը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով ՝ Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Անկարա՝ Իդլիբում համատեղ պարեկության հարցը քննարկելու համար։
«Մարտի 15-ից մենք կսկսենք Մ-4 մայրուղու համատեղ պարեկությունը: Մենք սկսել ենք աշխատել միջանցքի անվտանգության սկզբունքների վրա, որոնք կսահմանվեն մայրուղու ողջ երկայնքով: Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Անկարա», - ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հաղորդել է Անադոլուն:
ՏԱՍՍ-ը դեռ մեկնաբանություններ չի ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի հաստատման և մի շարք այլ միջոցառումների մասին՝ ուղղված սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը:
Նրանց ձեռք բերած պայմանավորվածություններով՝ մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելու հետո, Իդլիբի շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունները դադարեցվելու էին:
Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան կսկսեն համատեղ պարեկություն Մ-4 մայրուղու երկայնքով, որի կողքին կստեղծվի անվտանգության միջանցք: Մոսկվան և Անկարան վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել ահաբեկչության դեմ վճռական պայքարը:
Հարակից հրապարակումներ`
- Ասադ.Սիրիան և Թուրքիան կվերականգնեն հարաբերությունները մեկ պայմանով
- Էրդողան. Մենք Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի հետ խնդիր չունենք