Մշակող արդյունաբերությունում զգալի տեղ է զբաղեցնում ծխախոտի արտադրությունը
2020 թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12.7%-ով:
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2020 թվականի հունվարին հանրապետությունում արտադրվել 2 մլն 380.2 հազար հատ սիգարետ, իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 727.9 հազար հատ սիգարետ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 15.5%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է