Կորոնավիրուսը Հարավային Կորեայում ևս գնում է դեպի անկում
Կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներում փակ են դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները: Իտալիայում դրանք փակ կմնան մինչև մարտի կեսը: Այստեղ դատարկ են նաևեկեղեցիներն ու ռեստորանները:
«Ամերիկայի ձայնը»-ը գրում է, որ ռեստորաններում չեղյալ են հայտարարվել նույնիսկ 2021 թվականի ամրագրումները: Միլանում նույնիսկ կողպված են եկեղեցիների դռները, և քաղաքի բնակիչներից շատերն են ասում, որ սա ճիշտ մոտեցում չէ:
«Եկեղեցիները պիտի առաջինը լինեին ընդունելու համար հավատացյալներին: Չէ որ եկեղեցին Աստծո տունն է»,- ասում են նրանք:
Այս երկրում կորոնավիրուսով վարակված անձանցից 100-ը մահացել է:
Մեծ Բրիտանիայում, որտեղ գրանցվել է հիվանդության 90 դեպք, իր բոլոր թռիչքերն է դադարեցրել ներքին թռիչքներ իրականացնող մի ավիաընկերություն:
Ինչպես բնագավառի պաշտոնատար անձինք են ասում, առանց այն էլ խնդիրներ ունեցող ընկերություններն այս օրինակով կարող են սնանկանալ տարածվող վիրուսի պատճառով:
Աֆրիրկայի Սահարա անապատից հարավ գտնվող երկրների շարքում Հարավաֆրիկյան Հանրապետությունը դարձավ երրորդ երկիրը Նիգերիայից ու Սենեգալից հետո, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:
Մահացությունների թիվն ԱՄՆ-ում կազմում է 11 մարդ: Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Սակայն ինչպես Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիք Գարչեթին է ասում, երկիրը լավ է նախապատրաստված, եւ որ այստեղ հիվանդության տարածումը կարող էր ավելի աղետալի արագություն ունենալ:
Երկրում բժշկական դիմակների պակասը լրացնելու համար, Հարավային Կորեան որոշել է արգելել նման բոլոր ապրաքների արտահանումները: Յուրաքանչյուր մարդ այստեղ մեկ շաբաթվա ընթացքում կարող է գնել ոչ ավելի քան երկու դիմակը:
Այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի եւս 430 դեպք, սակայն ամեն օրվա կտրվածքով նոր դեպքերի չնչին կրճատման փաստը տալիս է հույսեր, որ Չինաստանից հետո երկրորդ ամենավարակված այս երկրում եւս հիվանդությունը գնում է դեպի անկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան