8 միլիարդ դոլարանոց փաթեթ` ընդդեմ կորոնավիրուսի
Կորոնավիրուսի հետ կապված անհանգստության այս ալիքի ներքո ԱՄՆ-ի Կոնգրեսը հեշտությամբ հաստատել է ավելի քան 8 միլիարդ դոլարի արտակարգ հատկացումների ծրագիրը: Այդ գումարից երեք միլիարդը պիտի ծախսվի հիվանդության դեմ պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ինչպես Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քևին ՄաքՔարթին է ասում, «արագացվելու է պատվաստանյութի հայնտաբերման աշխատանքը, ավելի մեծաթիվ թեսթավորումներ են անցկացվելու, ավելի մեծ հնարավորություններ են տրվելու, որ մարդիկ իրենց բժիշկների հետ հանդիպումներն անցկացնեն առցանց»:
Դեմոկրատները պահն օգտագործում են Թրամփին սուր քննադատության ենթարկելու համար, որը ինչպես Սենատոր Փաթրիք Լիհին է ասում, դեռ վերջերս էր «’ապատեղեկատվություն տարածում հեռուստատեսությամբ և մեղմում ժողովրդին սպառնացող վտանգը»:
Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հիմա գլխավորը վարակի տարածման արագությունը զսպելն է:
Քանի որ վիրուսը հիմնականում տարածում է գտել Կալիֆորնիայում եմ Վաշինգտոն նահանգում, շատ հաճախ են մամուլի ասուլիսներ անցկացնում հենց այս նահանգը ներկայացնող կոնգրեսականները:
Իսկ ինչպես Առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասում, իրենց կողմից մշտապես պահպանվում է թափանցիկություն այն մասին, թե ինչ կա, եւ այն մասին, թե որ հարցերում են իրենք անտեղյակ:
Թրամփը Կոնգրեսի ներկայացրած 8 միլիարդ 300 միլիոն դոլարի փաթեթը ստորագրելու է մինչև այս շաբաթվա վերջը: