Չինացի գիտնականներ. Երեխաները նույնքան խոցելի են կորոնավիրուսից, որքան մեծահասակները
Չինացի գիտնականներն անցկացրած հետազոտության արդյունքում եկել են եզրակացության, որ երեխաները նույնքան խոցելի են նոր կորոնավիրուսի նկատմամբ, որքան մեծահասակները։
Այդպիսով չինացիները հերքել են տարածված այն տեսությունը, թե երեխաներին ավելի քիչ է սպառնում թոքաբորբ առաջացնող հիվանդությունը։
South China Morning Post պարբերականը գրում է, որ Covid-19-ով վարակվածների շրջանակում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ վիրուսով վարակված երեխաների թվի շեշտակի աճ է արձանագրվել։
Չինաստանի հարավային մասում տեղակայված Շենզեն քաղաքի վարակվածների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 365 հիվանդների 2 տոկոսը մինչև հունվարի 24-ը եղել են երեաներ, իսկ հունվարի 25-ից փետրվարի 5-ն ընկած հատվածում հիվանդների թվում երեխաների թիվը հասել է 13 տոկոսի։
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերի չեղարկման դեպքում Ճապոնիան կարող է կորցնել 74,3 միլիարդ դոլար
- ԱՀԿ-ն հայտնել է, որ կորոնավիրուսը դժվար թե ամռանը դադարեցնի տարածումը
- 8 միլիարդ դոլարանոց փաթեթ` ընդդեմ կորոնավիրուսի
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 300 մարդ
- Քթի նոր դիմակ, որը նվազեցնում է կորոնավիրուսի վարակն ուտելու ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին