ԱՀԿ-ն հայտնել է, որ կորոնավիրուսը դժվար թե ամռանը դադարեցնի տարածումը
Քիչ հավանական է, որ ամռանը դադարի նոր տեսակի կորոնավիրուսի տարածունը: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք պետք է խոստովանենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածման ունակությունը։ Սին են այն հույսերը, թե ամռանը սեզոնային գրիպի նման նոր կորոնավիրուսը կվերանա: Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա, բայց այն չսպասված հաջողություն կլիներ։ Բոլոր դեպքերում մենք չենք շտապում նման ենթադրություն անել, քանի որ ոչ մի հիմք չկա»,- մեջբերում է CNBC-ը:
Նոր հիվանդության բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Ուհանում: ԱՀԿ-ն այն ճանաչել է համաճարակ, բազմաթիվ բռնկումներով և համաշխարհային մասշտաբի արտակարգ իրավիճակների էպիկենտրոններով: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում:
Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում, ներառյալ Ռուսաստանում: Չինաստանում, որին բաժին է ընկնում դեպքերի մեծամասնությանը, գրանցվել է ավելի քան 3 հազար մահվան դեպք, վերականգնվել՝ 55.4 հազար մարդ, վարակի դեպքերի ընդհանուր թիվը 80.6 հազար է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան