Արթուր Ղազինյան. Վահե Ավետյանի առիթով իրենց պատառոտող չինովնիկ դարձած քաղակտիվիստները կորել են
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձին ազատ են արձակել, գրավով, դատարանը...
Արա Մխիթարյանի մասին գրելիս ամեն անգամ հիշում եմ Վահե Ավետյանի ողբերգական դեպքը, երբ այսօրվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները կամովին փռվում էին ասֆալտին, բոցաշունչ ելույթներ էին ունենում արդարության ու արդարադատության մասին, հայհոյում պետությունն ու իշխանություններին։
Այն ժամանակվա փողոցային ակտիվիստները, որոնք առիթը չէին կորցնում պատվերով փողոցներում պառկելու ու արդարություն պահանջելու, այսօր թանկարժեք կոստյումներով ու փողկապներով ծվարել են իշխանության տարբեր կաբինետներում և վայելում են ծառայողական մեքենաներն ու քարտուղարուհիներին, միլիոնների հասնող պարգևավճարներն ու անվերջանալի գործուղումները։
Նրանց այլևս չի հետաքրքրում արդարությունը, արդարադատությությունը, օրինականություն, մարդու իրավունքներն ու ազատությունները։
Խնդիրը լուծված է, իշխանությունը վերցված։
Իսկ հայկական բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը տղայի հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է անում, սակայն Վահե Ավետյանի առիթով իրենց պատառոտող պետական չինովնիկ դարձած քաղակտիվիստները չկան, կորել են, հավես չկա։
Բայց որքան կեղծ է ամեն ինչ...»։
Հարակից հրապարակումներ`
- Պահեստազորի սպա. Ճիվաղներ, հեռու մնացեք հայոց բանակից
- Կոմայի մեջ գտնվող սպայի հորը ոչ Փաշինյանն է արձագանքել, ոչ էլ Տոնոյանը
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը սպառնաց դուրս բերել որդու մարմինն ու սկսել արշավը
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է