Բենքսիին մեղադրում են սեփական գրաֆիտիի գողության մեջ
Հայտնի փողոցային նկարիչ Բենքսիին մեղադրել են սեփական գրաֆիտի գողության մեջ, որն արվել էր Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի պատին: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Le Parisian-ին:
Ստեղծագործությունը գողացել են 2019 թ. սեպտեմբերի 2-ի գիշերը: Գողերը կտրել են գրաֆիտին և բեռնատարով փախել անհայտ ուղղությամբ:
Ավելի վաղ Բենքսին հայտարարել էր, որ «Կտրիչով առնետը» նկարը նվիրել էր Փարիզում ուսանողական ապստամբության 50-ամյակին:
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել էին գողերին: Նրանցից մեկը հայտնել էր, որ հենց Բենքսին է հրահանգել իրենց գողանալ գրաֆիտին, որի հետ վաղուց է ծանոթ: Նրա խոսքով, գողությունը նա կատարել է իր բարեկամի հետ, և Բենքսիից որևէ գումար չի ստացել դրա համար:
Դրանից հետո Բենքսիի փաստաբանը հայտարարել է, որ նկարչի դեմ առաջադրված մեղադրանքը արդարացված չէ, քանի որ նա չի կարող գողանալ նկարը ինքն իրենից: Նա ասել է, որ այստեղ հանցակազմ չկա, և եթե մեղադրանք առաջադրեն, իրենք այն կբողոքարկեն:
Հարակից հրապարակումներ`
- Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական
- Ինչպիսինն է Բենքսին
- Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով
- Ժորժ Պոմպիդու կենտրոնում գողացել են Բենքսիի նկարը