Պահեստազորի սպա. Ճիվաղներ, հեռու մնացեք հայոց բանակից
«Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից, ճիվաղներ, հեռու մնացեք հայոց բանակից՝ անկախ ձեր կարգավիճակից, սոցիալական կարգավիճակից, հարուստ լինել-չլինելուց։ Բոլորդ հեռու մնացեք»,-Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմաց հայտարարեց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը։
Նա այստեղ եկել էր մասնակցելու անցած տարվա սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով արդար քննության պահանջով անցկացվող բողոքի ակցիային։ Մխիթարյանը մինչ այս պահը կոմայի մեջ է։
Կարեն Հակոբյանը նշեց՝ Արա Մխիթարյանի հետ պատահածը համբերության բաժակի վերջին կաթիլն է, արդար քննություն չապահովելու դեպքում, իրենք հավաքվելու են, դառնալու մի ուժ՝ չնայելով, թե ով է իրենց դիմաց։
«Ականջներիդ օղ արեք, հայոց պետականության հիմնասյուները հայոց բանակի սպաներն են։ Չի կարելի էդ մարդկանց ճակատագրերի, կյանքերի հետ խաղալ։ Պատերազմող երկիր ենք, ցանկացած պահի պատերազմ կարող է սկսվել, ու ձեր նման լմգուլավազները չեն կարող գալ մեզ հետ, գնան պատերազմի։ Հոգեբանորեն էլ պատրաստ չեն»,- նշեց նա՝ կոչ անելով բոլորին վերջ տալ ատելությանը, որը քանդում է պետությունը ներսից։
Թոշակի անցած սպան պահանջում է արդար քննություն իրականացնել, ինքն էլ վստահ է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետն էլ է մասնակցել ծեծին, եթե այսօր չպարզվի, չբացահայտվի, ապա տարիներ անց գործը վերաբացվելու է, ի հայտ գա ճշմարտությունը։
«Տոլի գողական եք գնում, տոլի ղեկավար մարմիններում եք աշխատում, մի արեք, սեր ու համերաշխություն սերմանեք»,- ասաց նա։
Ակցիային մասնակից Նարեկ Մանթաշյանն էլ ասաց, ամեն ինչ արվում է, որ գործով մեկ մեղադրյալ մնա, որպեսզի հանցանքը վերաորակվի ծեծկռտուք երկու անձի միջև, դրա արդյունքում պատիժն էլ մեղմ կլինի։
Հիշեցնենք, որ Արա Մխիթարյանի հայրը ևս համոզմունք հայտնեց երեկ, որ որդու ծեծին մասնակցել է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետը՝ Տրդատ Սարգսյանը։ Գործով կալանավորված է մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Կոմայի մեջ գտնվող սպայի հորը ոչ Փաշինյանն է արձագանքել, ոչ էլ Տոնոյանը
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը սպառնաց դուրս բերել որդու մարմինն ու սկսել արշավը
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր. Պարոն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել
- «Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին ծեծելու գործով ևս մեկ անձ է կալանավորվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- «Ժողովուրդ». Փոխգնդապետ Մխիթարյանին քարով հարվածողը հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաներին
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է