Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում է նաև գլխավոր վարակաբանի որդին
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի, հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ վկայակոչելով հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն,երկրի գլխավոր վարակաբան Ամիրան Գամկրելիձեին:
Նա հաստատել է, որ վարակվածների թվում է նաև իր որդին ՝ Նիկոլոզը, ով կապ է ունեցել Իտալիայից ժամանած վարակակրի հետ:
Հայտնի է, որ 10 մարդու վարակվելը կապվում է Իտալիայից վարակի տարածման հետ, իսկ 2-ը ՝ Իրանի:
Ներկայում երկրում հետազոտվում 319 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվեց պաշտոնական անուն ՝ Covid-2019:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանի սահմանային անցակետերում նոր կարգ է գործելու
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
- Վրաստանում կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան