Փաստաբանը տեսանյութեր է հրապարակել Վստրեչի Ապերի ու նրա բարեկամների տներում ոստիկանների գործողություններից
Արամ Վարդանյանի (առավել հայտնի որպես Վստրեչի Ապեր) փաստաբան Լուսինե Սահակյանը հրապարակել է տեսանյութեր` իր պաշտպանյալի ու նրա բարեկամների տներում ոստիկանների գործողություններից։
«Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև` հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը...
Մեկնաբանությունների կարիք չկա»,-գրել է Սահակյանը։
Ավելի վաղ փաստաբանները հայտարարել էին, որ մարտի 5-ի գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։
Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է լուրջ վնաս։
Հարակից հրապարակումներ`
- «Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել
- «Հրապարակ». Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից հրաժարվել է
- Սահակյան. Ոստիկանների գործողությունների հետևանքով Վարդանյանի հնգամյա թոռը կորցրել է խոսելու ունակությունը
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան