Քթի նոր դիմակ, որը նվազեցնում է կորոնավիրուսի վարակն ուտելու ժամանակ
Նոր կորոնավիրուսի էպիկենտրոն Հուբեյ նահանգում վերջերս բժշկական անձնակազմը սկսել է օգտագործել միայն քիթը ծածկող փոփոխված դիմակ։ Այս մասին գրում է China Daily-ն։
Դիմակի նպատակն է վիրուսով վարակվելու հանավականության նվազեցումը, երբ մարդիկ սնունդ են ընդունում։ Այս դիմակը մշակվել է Շանհայի Ժոնգշան հիվանդանոցի թոքաբորբի բաժանմունքի բժիշկ Ջիանգ Ջինջունի կողմից:
«Բժիշկներն ու բուժքույրերը երկար ժամեր են աշխատում հիվանդանոցում, և մենք պետք է մեր դիմակը հեռացնենք ուտելու կամ խմելու համար: Չնայած սրան տրամադրվող ժամանակը շատ քիչ է, սակայն այդ ընթացքում վարակվելու հավանականությունը բարձր է»,-ասել է Ջիանգը, որը նաև Ուհան քաղաք ուղարկված բժշկական խմբի ղեկավարն էր։
Դիմակը նախագծելու համար Ջիանգը ձևավորել է չորս հոգանոց աշխատանքային խումբ: Նրանք հետագայում փետրվարի 10-ին դիմել են արտոնագիր ստանալու համար:
Ջիանգն ասել է՝ հույս ունի, որ նոր դիմակը կարող է լայնածավալ արտադրվել՝ բժշկական անձնակազմին օգնելու համար:
Տեքստիլ արտադրող Luolai Group-ը և բժշկական սարքավորումների արտադրող Shanghai Longhong-ը արձագանքել են կոչին և սկսել են պատրաստել նոր դիմակը:
Փետրվար ամսվա վերջին արդեն ավելի քան 20,000 դիմակ առաքվել է Ուուհան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան