Գիտնականները հաշվարկել են՝ առանց առողջությանը վնաս պատճառելու օրական քանի ձու կարելի է օգտագործել
Միացյալ Նահանգներում գիտնականները պարզել են, թե՝ առանց առողջությանը վնաս պատճառելու օրական քանի ձու կարելի է օգտագործել:
Ձվի դեղնուցում խոլեստերինի առատության պատճառով մեծանում է սրտանոթային համակարգի աթերոսկլերոզի հիվանդությունների ռիսկը:
«Հարվարդի համալսարանի հանրային առողջության մասնագետները կարծում են, որ անվտանգ դոզան օրական մինչև մեկ ձուն է»-, հայտնում է CNN Health- ը:
Միևնույն ժամանակ մարդը կարող է նախաճաշին երկու ձու ուտել, բայց դա չպետք է կրկնել շաբաթը մեկ կամ երկու անգամից ավեիլ, ասել է սննդի բաժնի ղեկավար Ֆրանկ Հու:
2-րդ տիպի շաքարախտով ախտորոշված մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ սպառել այս կենդանական ծագման արտադրանքը:
Նմանատիպ ուսումնասիրություներ անցկացվել են ավելի քան 34 տարի, որոնց մասնակցել են 215 հազար կին և տղամարդ, ովքեր չեն ունեցել լուրջ քրոնիկ հիվանդություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան