Անջելինա Ջոլին մարտի 8-ին մտածել է աֆղան կանանց մասին
Ամերիկացի դերասան Անջելինա Ջոլին խոստովանել է, որ Կանանց միջազգային օրվա ընթացքում իր մտքում եղել են Աֆղանստանի կանայք:
Գազետա.ռու կայքը, հղում անելով CNN-ին, գրում է, որ Ջոլիի խոսքով, Աֆղանստանում կանանց ազատությունն ու իրավունքները «մազի ծայրից» են կախված: Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ կառավարության և «Թալիբան» ահաբեկչական խմբավորման միջև ստորագրվել էր խաղաղության համաձայնագիր, բայց այն ձեռք է բերվել առանց կանանց մասնակցության:
«Համաձայնագրում չի հիշատակվում կանանց իրավունքների մասին Աֆղանստանի սահմանադրությանը համապատասխան և չի պարունակում որևէ պարտավորություն այդ իրավունքները պաշտպանելու համար»,- ասել է դերասանուհին:
Նրա խոսքով, յուրաքանչյուր խելամիտ մարդ ցանկանում է խաղաղություն տեսնել Աֆղանստանում: Բայց կանանց իրավունքների գնով ձեռք բերված խաղաղությունն ամենևին էլ խաղաղություն չէ: Նա կոչ է արել ԱՄՆ իշխանությանը, որպեսզի սկսեն խոսել կանանց հետ և հաշվի առնել նրանց ձայնը բանակցությունների հաջորդ փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան