Բյուրականի աստղադիտարանը կողմ է քվեարկել ԳԱԱ կազմում մնալուն
ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում օրերս տեղի է ունեցել գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։
Աստղադիտարանից հայտնում են, որ Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք էին այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման և գիտահետազոտական ինստիտուտների խմբավորման գործում։
Ժողովին հաջորդել է քվեարկություն՝ դնելով հետևյալ հարցը․
«Նպատակահարմար է արդյոք, որ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը լինի ՀՀ ԳԱԱ համակարգի կազմի մեջ»։
Քվերկությանը ներկա են եղել և մասնակցել գիտատեխնիկական անձնակազմի ցանկի մեջ ընդգրկված 51 աշխատակիցներից 41-ը, որոնցից 38-ը քվեարկել է կողմ, իսկ 3-ը՝ դեմ։
Այսպիսով, քվեարկության արդյունքում արձանագրվել է, որ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի գիտատեխնիկական անձնակազմի ճնշող մեծամասնությունը գիտության զարգացման համար նպատակահարմար է համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ԳԱԱ համակարգում գործելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան