Էլինար Վարդանյան. Անձայն անհատների հասարակություն
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական իր հոդվածում գրում է. «Երբ հնգամյա երեխան կեսգիշերին իր իսկ ննջասենյակում տեսնելով դիմակավորված և զինված անձանց, ովքեր կոչված են նրա անվտանգությունը ապահովելուն, կորցնում է խոսելու ունակությունը, դա այլևս միայն նրա ընտանիքի խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Ավելին՝ նույնիսկ «հասարակություն» ընդհանուր ձևակերպման տակ չի կարելի թաքնվել՝ սա նաև անհատական պատասխանատվության խնդիր է։
Այստեղ ամենևին նշանակություն չունի, թե ո՛ւմ տուն և ի՛նչ հիմնավորումներով են մուտք գործել իրավապահները, այստեղ կարևոր է, որ վաղը, դատավարական նորմերի անտեսման, հասարակության անհաղորդ անտարբերության պայմաններում, որևէ մեկի երեխան պաշտպանված չի լինելու նման ոտնձգությունից։
Վաղը, եթե իրավապահները որոշեն կատարել հերթական հրահանգը, հնգամյա փոքրիկի փոխարեն կարող է լինել ձեր, ձեր բարեկամի, հարևանի, ծանոթի, թեկուզ՝ անծանոթի երեխան։ Եվ եթե այսօր մեզնից յուրաքանչյուրը չարտահայտի իր անհամաձայնությունը, իր անհանգստությունը՝ կատարվածի անթույլատրելիության հետ կապված, ապա մեր լուռ համաձայնությամբ մենք նպաստելու ենք յուրաքանչյուր հաջորդ հակաիրավական վարքագծին։ Վերջին հաշվով՝ նպաստավոր մթնոլորտն ապահովված է։
Ցանկացած նման իրավիճակում շատ կարևոր է անհատական կեցվածքը, անհատի ձայնը. Ինչո՞ւ չեն խոսում «Իմ քայլի» մայր-պատգամավորները, իրավաբան պատգամավորները, նախկին ու ներկա իրավապաշտպանները։ Նիկոլ Փաշինյանն արգելե՞լ է, և դուք այդպես պատրաստվում եք Նոր Հայաստան կառուցել։ Բա այս երեխայի դեպքը տեսնելուց ու ձեր լռությունը վայելելուց հետո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Հին Հայաստանում գոնե նման սահմռկեցուցիչ դեպքերում տարբեր քաղաքական ուժերի, հաճախ՝ իրար հակառակորդ ներկայացուցիչներին միավորում էր պոռթկումը։ Կան բաներ, որոնք ստիպում են հաղթահարել անձնական կարիերային ռիսկը, շեֆից վախը և այլն։ Նման պոռթկման պահերը շատ կարևոր են հասարակության առողջացման համար։
Մեկին շեֆը թույլ չի տալիս, մյուսին՝ սեփական զգուգաշավորությունը, մյուսին՝ գենետիկ անտարբերությունը, չորրորդին՝ ֆինանսավորողը և այլն։ Ամեն մեկը կարող է մի բացատրություն գտնել, որը զրո արժեք ունի 5-ամյա երեխայի, տարեց ծնողների նկատմամբ կիրառվածի հանդեպ։
5–ամյա աղջիկը դեռ չի խոսում, թեև ես հավատում եմ, որ նա կապաքինվի, և ուզում եմ հավատալ նաև, որ կատարվածը հետք չի թողնի փոքրիկի վրա։ Բայց վստահ չեմ, որ կատարվածը իր հետքը չի թողնելու մեր հասարակության վրա։ Կամ մեր հասարակությունը կգտնի վճռականություն՝ «ոչ» ասելու, կամ կշարունակի երեխաների մասին հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իր երեխայի հետ նույնը չի պատահի։ Հասարակությունը վերացական բան չէ, այն կոնկրետ անհատներից է կազմված, որոնք այսօր լռում են. լռում են տարբեր խմբակցությունների պատգամավորները, հայտնի մայրերը, իրավապաշտպանները, հանրային դեմքերը։ Ի դեպ, տեսա, որ շոու-բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն էին հայտնել երեխային։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ուրիշ ովքեր կխախտեն պաշտոնապես պարտադրված լռությունը և կընդվզեն։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը տեսանյութեր է հրապարակել Վստրեչի Ապերի ու նրա բարեկամների տներում ոստիկանների գործողություններից
- «Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել
- Վստրեչի Ապերի մորը քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
- Էլինար Վարդանյան. Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ
- Էլինար Վարդանյան. Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե
- Էլինար Վարդանյան. Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում
- Էլինար Վարդանյան. Ամերիկյան երկու ստանդարտները
- Էլինար Վարդանյան. Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը
- Էլինար Վարդանյան. Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան
- Էլինար Վարդանյան. Մեր երկրում անկախ մարմին այլևս անթույլատրելի է
- Էլինար Վարդանյան. Տարվա ձեռքբերումները
- Էլինար Վարդանյան. Մարդու իրավունքների տարին
- Էլինար Վարդանյանի բաց նամակը Արմեն Սարգսյանին
- Էլինար Վարդանյան. Փոփոխական դատախազը, պետության պատվերը և «դատախազությունը՝ որպես կառավարության բաղադրիչ»
- Էլինար Վարդանյան. ԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան