Հալեպում վերականգնել են քաղաքային հիվանդանոցը
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այնտեղ աշխատում է ավելի քան 100 մասնագետ, 21 բաժանմունք հագեցած է ժամանակակից սարքավորումներով:
«Մենք վերջապես հասանք անհրաժեշտ մակարդակի: Բայց մենք դեռ մասնագետների կարիք ունենք: Պատերազմի ժամանակ ոմանք հեռացել են, ոմանք զոհվել»,- ասել է վիրաբուժական բաժանմունքի ղեկավարը:
Համալսարանական հիվանդանոցը շարունակել է աշխատել պատերազմական գործողությունների ժամանակ և բազմաթիվ անգամ գրոհայինների կողմից ռմբակոծվել է, բայց բժիշկները շարունակում էին ընդունել պացիենտների: Քաղաքի ազատագրումից հետո սկսկել են հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի զինված ուժերն Իդլիբում և Հալեպում հարվածել են ահաբեկչական դիրքերին
- Հալեպում օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է
- Հալեպում գնդակոծել են սիրիական բանակի ուղղաթիռ
- Հալեպում հրետակոծվել է մզկիթն ու մանկապարտեզը
- Հալեպում երեք օրում շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել
- Հրթիռակոծությունից հետո Հալեպում կան զոհեր և վիրավորներ
- Հայ սակրավորները Հալեպում երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա