Ճապոնիան սահմանափակում է Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանողների մուտքը
Ճապոնիան կարանտին է սահմանել Հարավային Կորեայից և Չինաստանից ժամանող ուղևորների համար, որպեսզի կանխի կորոնավիրուսի տարածումը, փոխանցում է ria.ru-ն։
Ըստ ճապոնական լրատվամիջոցների ՝ սահմանափակումները տարածվում են ոչ միայն Չինաստանի և Հարավային Կորեայի քաղաքացիների, այլ նաև ճապոնացիների վրա:
Ժամանումները վերահսկելու համար Ճապոնիայի միայն 2՝ «Տոկիո Նարիթան» և «Քանսայ Օսակա» օդանավակայաններում Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանումներ կլինեն։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է 2,8 միլիոն մուտքի արտոնագիր Չինաստանի քաղաքացիների և 17 հազար ՝ Հարավային Կորեայի քաղաքացիների համար։
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի 485 դեպք , բացի այդ, Յոկոհամա նավահանգստում կարանտինացված «Diamond Princess» նավում վարակվել է 696 քաղաքացի։ Հիվանդությունը հայտնաբարվել է Ուհանից տարհանված ևս 14 քաղաքացու մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Շոկոլադե «կորոնավիրուս»՝ Ֆրանսիայից
- Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է
- Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի
- Նեթանյահուն առաջարկել է կորոնավիրուսի թեմայով կոնֆերանս անցկացնել
- ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդի հետ հանդիպումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան