Չեխիայում արգելվել են այցելությունները հիվանդանոցներ
Չեխիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված այսօրվանից արգելվում են հիվանդանոց այցելությունները, սկսվել է սահմաններում տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների տեղում ստուգումները: Ռիա նովոստիի հաղորդմամբ, Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
Նա ասել է, որ այցելությունները հիվանդանոցներ արգելվում է, որպեսզի բացառեն այնտեղ գտնվող պացիենտների հնարավոր վարակումը, հիմնականում տարեցների, որոնք ամենախոցելի խմբում են գտնվում: Այդ կարգադրությունը չի վերաբերում մանկական բաժանմունքներին և ծննդատներին:
Վարչապետը հայտնել է, որ այսօր առավոտյան Չեխիայում գրանցվել է COVID-19 վարակի 32 դեպք: Երկրում առաջին հիվանդին հոսպիտալացրել են մարտի 1-ին: Բոլոր հիվանդները, Բաբիշի խոսքով, իրենց լավ են զգում:
Հարակից հրապարակումներ`
- Apple-ի աշխատակիցները կորոնավիրուսի պատճառով տանից կաշխատեն
- Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում հետաձգվել է բեյսբոլի առաջնությունը
- Պորտուգալիայի նախագահն էլ է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացել
- Այսօր ադրբեջանցի պատգամավորները կորոնավիրուսի թեստեր կանցնեն
- Շոկոլադե «կորոնավիրուս»՝ Ֆրանսիայից
- Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է
- Չինաստանը հաստատել է կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստ-համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան