Չինաստանի Ուհան քաղաքում փակվել են 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը
Հիվանդների դուրսգրման պատճառով Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը, որոնք կառուցվել էին հենց կորոնավիրուսի համար մարզադաշտերում և ցուցահանդեսային կենտրոններում, փակվել են: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ինչպես հայտնի է դարձել, մնացած հիվանդներն ուղարկվել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները:
«Մեծ թվով բուժվող հիվանդների դուրսգրման հետ միասին՝ Ուհան քաղաքի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը անցել են հանգստի ռեժիմի», - ասել է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին տրվեց պաշտոնական անուն՝ Covid-2019: Վերջին տվյալների համաձայն, վարակվել է ավելի քան 100 հազար մարդ, մահացել է 3820 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան