Վատիկանում կիրակնօրյա քարոզն իրականացվել է տեսահեռարձակմամբ
Կորոնավիրուսը հանգեցրել է կրոնական ավանդույթների փոփոխության։ Եվրանյուզի հաղորդմամբ, առաջին անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզն անցկացրել է տեսահեռարձակմամբ։ Սովորաբար պոնտիֆիկոսը հավատացյալներին է դիմում Վատիկանի պալատի պատուհանից։
«Թանկագին եղբայրներ և քույրեր, բարի օր։ Այսօր Աստծո Հրեշտակը աղոթքը հնչում է անսովոր պայմաններում։ Հռոմի պապը գրադարանում է։ Բայց նա ձեր կողքին է»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Նա ընդգծել է, որ հավատացյալների հետ շփման նման միջոցի են դիմել, որպեսզի խուսափեն մարդկանց մեծաքանակ կուտակմանը և թույլ չտան վիրուսի հետագա տարածումը։ Քարոզի ժամանակ Ֆրանցիսկոսը համերաշխություն է հայտնել բոլոր հիվանդներին և նրանց օգնություն ցույց տվողներին։ Պապը նաև ասել է, որ տագնապ և ցավ է զգում Սիրիայի հյուսիս-արևմուտքում հումանիտար ճգնաժամի հետ կապված։ Հեռարձակումից որոշ ժամանակ անց Սրբազան քահանայապետը մոտեցել է Առաքելական պալատի պատուհանին ու ողջունել ոչ մեծաքանակ հավատացյալներին, որոնք հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- «Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը
- Իտալիայում COVID-19-ի դեպքերն անցել են 3000-ից՝ 107 մահվան ելքով
- COVID-19. Իսպանիան հաստատում է մահվան առաջին դեպքը, իսկ Իտալիայում մահերի թիվը հասել է 79-ի
- Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
- Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- COVID-19 վերջին թարմացումները. Իտալիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի 50% աճ կա
- Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան