Մարզիչը հույս ունի՝ բռնցքամարտիկները նվազագույնը 3 օլիմպիական ուղեգիր կնվաճեն
Լոնդոն մեկնելուց առաջ այսօր Օլիմպավանում իր վերջին պարապմունքն անցկացրեց ՀՀ բռնցքամարտի հավաքականը, գրում է ՀԱՕԿ-ը:
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հանդիպել է մարզական լրագրողներին: Նա հիմնականում գոհ է թիմի անդամների ընդհանուր պատրաստականությունից: Բայց նախապես չի կարող ասել, թե քանի օլիմպիական ուղեգիր կունենան: Այս պարագայում որոշակի դեր են խաղում վիճակահանությունը, անկողմնակալ մրցավարությունը, ազնիվ մրցակցությունը և այլ գործոններ:
Մասնագետին հուսադրում է տղաների մարտունակությունը: Իր սաների «բնավորությունը» ուսումնասիրել է Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Իվանո Ֆրանկովսկում, Մինսկում և Երևանում անցկացված մրցաշարերում:
Քաշային կարգերում տարբեր քանակության ուղեգրեր են խաղարկվելու: Տղամարդկանց 52, 57 եւ 63 կգ քաշային կարգերում դրանք 8-ական են, 69, 75 եւ 81կգ-ում՝ 6-ական, 91 եւ +91կգ քաշային կարգերում 4-ական, կանանց 51կգ-ում՝ 6, իսկ 69կգ-ում՝ 5: Ուղեգրերն անվանական են:
Նախամեկնարկային ստուգողական հանդիպումներ է կազմակերպել Օլիմպավանում: Այն գոհացրել է բազամափորձ մասնագետին, ով հույս ունի,որ իր թիմը նվազագույնը 3 օլիմպիական ուղեգիր կնվաճի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են