Բելառուսը հայտնել է, որ ռուսական 5 ընկերություններ սկսկել են նավթ մատակարարել հանրապետություն
«Բելնեֆտեխիմ» կոնցեռնի խոսնակ, Ալեքսանդր Տիշչենկոն հայտնել է, որ Ռուսաստանի հինգ նավթային ընկերություններ սկսել են նավթը հասցնել Բելառուս: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
«Նախկինում համաձայնեցված առաքման ժամանակացույցի համաձայն, ռուսական հինգ ընկերություններ սկսել են նավթ մատակարարել բելառուսական վերամշակման գործարաններին», - ասել է Տիշչենկոն:
Նա նաև նշել է, որ ավելի վաղ այդ ձեռնարկությունները հանրապետություն նավթ չեն մատակարարել:
Ըստ Տիշչենկոյի, այս տարվա մարտին այդ ընկերություններից առաքումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 200 հազար տոննա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին