Որոնք են զենք արտահանող առաջատար երկրները
2015-2019 թվականներին ԱՄՆ-ն և Ռուսաստանը դարձել են զենքի հիմնական արտահանողները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) զեկույցին:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի ռազմական արտահանման մասնաբաժինը նշված ժամանակահատվածում կազմել է համաշխարհային ծավալի 21%-ը: Ռուսական զենքի հիմնական գնորդները (55%) եղել են Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը: Ընդհանուր առմամբ, Մոսկվան զենք է վաճառել 47 երկրի:
Միացյալ Նահանգների ռազմական արտահանման մասնաբաժինը հինգ տարվա ընթացքում աճել է 23% -ով և կազմել համաշխարհային ծավալի 36% -ը: Վաշինգտոնը զենք է մատակարարել 96 երկրի ՝ հիմնականում Մերձավոր Արևելք - Սաուդյան Արաբիա:
Ֆրանսիայի և Գերմանիայի ռազմական արտահանումը ևս աճել է՝ համապատասխանաբար 7,9% և 5,8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան