Օլիմպիայում ջահի բոցավառման արարողությունը կորոնավիրուսի պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի
Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիայում ջահի բոցավառման և փոխանցավազքի արարողությունը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Միջոցառումը նախատեսված է մարտի 12-ին: Նախնական տեղեկություններով ՄՕԿ-ը և «Տոկիո – 2020» կազմկոմիտեն կհավատարմագրեն շուրջ 100 մարդ: Արարողությունը փակ կլինի նաև լրագրողների համար:
Փոխանցավազքի ամբողջ երթուղում համապատասխան մարմինները պետք է խստիվ հետևեն առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգներին:
Ավելի վաղ հայտարարվել է, որ այդ միջոցառումը կանցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է: Սակայն կձեռնարկվեն որոշ նախազգուշական միջոցներ:
«Օլիմպիական խաղեր- 2020-ը» պետք է մեկնարկի հուլիսի 24 –ին և ավարտվի օգոստոսի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան