Արցախի ևս մեկ զորամասում ճաշարան է բացվել
ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս, անձնակազմի արձագանքը միանշանակ դրական է:
ՊԲ-ից տեղեկացնում են, որ միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը, հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային և նյութական միջոցներ, այլև ապահովում է հավելյալ ազատ ժամանակ, որը հնարավորություն է ընձեռում մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել շատ ավելի մեծ ուշադրություն:
Ի դեպ, միավորման ենթակա մյուս զորամասերում ևս, ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում:
Նոր ճաշարանի սպասարկող անձնակազմի գերակշիռ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Քանի որ ճաշարանի բացումը համընկել է կանանց միջազգային տոն օրվա հետ, վերջիններս նվերներ ու շնորհավորանքներ են ստացել հրամանատարության և մատակարար ընկերության ղեկավարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան