Ինչպես են հայկական տիրույթում ադրբեջանական ցանցահենները խուճապ ստեղծում
Մեկ թարմ օրինակով կփորձեմ ցույց տալ, թե ինչպես են հայկական տիրույթում համակարգված աշխատում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տակ աշխատող հաքերային խմբերն ու իրենց բանակի անցուդարձը լուսաբանող մեդիառեսուրսները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը։
«Այս «օպերացիայում» ներգրավված են եղել «Հերբի Խեբերլեր Վե Մելումատլար» ռազմական խումբը, այդ խմբի հետ ակտիվ համագործակցող «Անտի-արմենիա Տեամ» հաքերային խմբի անդամ ՐԵՅՆՑԵՐ13-ը և արմիյա.ազ (որդու.ազ) կայքը։
Եթե հիշում եք, ադրբեջանական հաքերների կողմից վերջերս հազարավոր հայկական օգտահաշիվներ են ջարդվել, որոնց միջոցով սոցիալական ցանցերի հայկական խմբերում պարբերաբար ապատեղեկատվություններ են տարածվում, մասնավորապես բանակի մարտունակության վերաբերյալ։
«Անուշ Դանիելյան» օգտատերը այդ ջարդված էջերից մեկն է։ Մասնագետների միջոցով հայերենով խուճապ հարուցող և իրականության հետ կապ չունեցող տեքստեր են պատրաստվում, որից հետո այդ և նման այլ էջերի միջոցով տեղադրվում են մեծ լսարան ունեցող հայկական խմբերում։ Բնական է խուճապ է սկսվում և այդ ապատեղեկատվությունը շատ արագ տարածվում է հայկական տիրույթում։ Ընդ որում, շատ դժվարությամբ է ստացվում համոզել մարդկանց, որ տեղեկութունը ադրբեջանական կողմից է նետվել դաշտ։ Տեքստերը նախ հայերեն լեզվով են տարածվում, հետո էլ մարդիկ մտնելով տվյալ օգտատիրոջ էջը տեսնում են, որ նորմալ գործող էջ է (լուսանկարներ, լայքեր, մեկնաբանություններ և այլն)։
Օպերացիայի առաջին փուլից հետո ադրբեջանական լրատվամիջոցը (օրինակ արմիյա.ազ-ը) տեղեկությունը տարածում է ադրբեջաներեն կամ ռուսերեն լեզուներով`հղում անելով տեղեկատվության աղբյուրին (տվյալ դեպքում Անուշ Դանիելյան-ին)։ Սա նաև իրենց լսարանի համար է արվում, ցույց տալու համար, թե իբր հայկական բանակում վիճակը շատ ծանր է և այլն։ Նման ձևով ապատեղեկատվություններ են տարածվում նաև «զոհերի», «միջանձնյա հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած փոխհրաձգությունների», «ղարաբաղցի-հայաստանցի հակամարտության» մասին և այլն։
Ասեմ, որ կորոնավիրուսի մասին այդ ապատեղեկատվությունը պատահական չէ ընտրվել և նետվել դաշտ։ Ադրբեջանում այդ վիրուսի հետ կապված իրավիճակը շատ ծանր է։ Ունեն հարյուրավոր վարակվածներ, որոնց մասին չեն հայտնում։ Իրանի հետ սահմանին գտնվող մի քանի շրջաններում իրավիճակը կատաստրոֆիկ է։ Փակ են այդ հատվածի միջշրջանային ճանապարհները, իսկ հասարակական կարգի ապահովման նպատակով այդ շրջաններ ներքին զորքերի ստորաբաժանումներ են մտցվել։ Տեղեկություններ կան, որ վարակվածների և մահացածների մեջ կան նաև պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ»,- գրել է Ղուլյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան