Պորտուգալիայի նախագահն էլ է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացել
Պորտուգալիայի 71-ամյա նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուսան, ձեռնարկելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցներ, ինքնամեկուսացել է և կշարունակի աշխատել տանից։Այս մասին, ինչպես գրում է Times of Israel-ը, հայտնել է նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ նախագահը վերջերս հյուրընկալել էր մի խումբ ուսանողների այն դպրոցից, որն այնուհետ փակվել է այն բանից հետո, երբ COVID-19- ով սովորող աշակերտ է հայտնաբերել:
Գրասենյակը հայտնել է, որ նախագահը որևէ ախտանիշ չունի: Այն հավելել է, որ վարակված ուսանողը չի եղել այն խմբի մեջ, որն այցելել է նախագահի նստավայր:
Նշենք, որ նախօրեին նաև ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզն էր հայտարարել ինքնամեկուսացման մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան