Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի. փաստաբան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալնավորվի:
«Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաև սպանության փորձի համար։
Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ նախ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը, ավելին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։ Փաստենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առևանգման և թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն այնուամենայնիվ որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, պատճառաբանելով որոշումը հետևյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»։
Պարզ ասած ա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալնավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի»,- գրել է Վարոսյանը։
Նշենք, որ այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը տեսանյութեր է հրապարակել Վստրեչի Ապերի ու նրա բարեկամների տներում ոստիկանների գործողություններից
- «Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել
- «Հրապարակ». Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից հրաժարվել է
- Վստրեչի Ապերի մորը քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին