Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել
«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել»,-այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։
«Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։
Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները՝
Հարակից հրապարակումներ`
- «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով». քայլերթ Գյումրիում
- Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
- ՄԻՊ-ը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության վերաբերյալ հրապարակումները
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան