Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 49 մահ՝ ընդհանուր թիվը հասնելով 194-ի
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունը նախօրեին հրապարակել է երկրում կորոնավիրուսով վարակվածների ու մահացության պաշտոնական տվյալները։
Ըստ այդմ երկրում կորոնավիրուսից մահացել է 194 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 6,566 մարդու: Մեկ օրում երկրում գրանցվել է 49 մահ։ Մինչ այժմ ապաքինվածների թիվը կազմում է 2134։
Նշենք, որ 2 օր առաջ կորոնավիրուսից մահացել է նաև Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Հոսեյն Շեյխոլեսլամը։
Նովրուզի հետ կապված՝ առողջապահության նախարարությունը իրանցիներին նախազգուշացրել է խուսափել մեծ հավաքույթներից և մնալ տանը, քանի որ վարակի տարածումն ուժեղանում է։
Միևնույն ժամանակ, Iran Air-ը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Եվրոպա՝ մինչև հետագա ծանուցումը, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
Տվյալները հայերեն տարածել է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան