Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից:
Դեսպանության տարածածա հայտարարությունում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected]»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան