ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդի հետ հանդիպումից հետո
ԱՄՆ Տեխաս նահանգի սենատոր Թեդ Քրուզը կիրակի երեկոյան հայտարարեց, որ ինքնամեկուսանում է այն բանից հետո, երբ իմացել է, որ կոնսերվատիվների կոնֆերանսի (CPAC) ժամանակ սեղել է մեկի ձեռքը, ում մոտ այնուհետ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կարճ հանդիպումը տեղի է ունեցել 10 օր առաջ՝ Վաշինգտոնում, ասել է Քրուզը: Այս մասին գրում է jpost-ը։
«Անցած գիշեր ինձ տեղեկացրին, որ 10 օր առաջ CPAC-ում ես կարճ ժամանակ շփվել եմ այն անձի հետ, որի մոտ ներկայումս հայտնաբերվել է COVID-19-ը: Այդ շփումը բաղկացած էր հակիրճ զրույցից և ձեռքսեղմումից»,-ասել է Քրուզը:
Քրուզը հավելել է, որ խորհրդակցել է բժիշկների հետ և տեղեկացրել է փոխնախագահ Մայք Փենսին ու Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան