Նազելի Վարդանյանը հիմքեր ներկայացրեց, նախարարն էլ սպասում է Ամուլսարի գործով քրգործի ավարտին
«Հիմնականը քրեական գործն է, որը պետք է ամբողջ տեղեկատվության հիման վրա եզրահանգման գա՝ արդյոք կազմակերպությունն է սխալ տվյալ ներկայացրել, թե պետական կառավարման մարմիններն են սխալ եղել»,- Ազգային ժողովում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե ի՞նչ նորություն կա Ամուլսարի գործով:
Նրա խոսքով, կան զուգահեռ որոշակի հետազոտություններ՝ ջրերի, հողի ուսումնասիրություններ, որոնք հիման շրջակա միջավայրի նախարարությունն իր գործառույթների շրջանակում իրականացնում է, նաև նոր վերազինված իր լաբորատորիայում:
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը հետաքրքրվեց, թե այդրո՞ք իրենց կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները, որոնց մի մասն ընդունվել են, մի մասը նախատեսվում են, հիմք չեն, որպեսզի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նոր օրենսդրական փոփոխությունների հիմքով ուժը կորցրած ճանաչվի մի շարք փորձաքննական եզրակացություններ, այդ թվում՝ Ամուլսարի:
Նախարարը պատասխանեց. «Օրենքի մեջ գրված է մի կետ՝ օրենսդրական փոփոխությունների դեպքում ուժը կորցրած կարող է ճանաչվել, չէ՞: Հարյուրավոր օրենսդրական փոփոխություններ են լինում, հիմա մենք օրենսդրական փոփոխությունների հետևանքով Հայաստանում բոլոր փորձաքննական դրական եզրակացություններն այսօր ուժը կորցրած ճանաչե՞նք»:
Նազելի Վարդանյանն արձագանքեց. «Երբ որ Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխություն եղավ, ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները ուժը կորցրեցին և նոր փորձաքննություն անցան, այդ թվում Ամուլսարը նորից փորձաքննություն անցավ»:
Նա նաև նշեց, որ նոր գործոններ կան, այս ներկայացված 13 կետում նշել են այդ գործոնները. «Ինչո՞ւ այս կետով չեք գնում ուժը կորցրած ճանաչելուն: Սա երկրորդ հիմքը:
Երրորդ հիմքը՝ իրենք ներկայացրել են կեղծ կամ թերի գործոններ, որոնք «Էլարդը» հաստատել է և այդ ճանապարհով չե՞ք գնում»:
Էրիկ Գրիգորյանն ասաց, երբ որ քրեական գործի շրջանակներում կպարզվի ու եզրակացություն կստանա, որ կազմակերպությունը կեղծ տվյալներ է ներկայացրել, օրենսդրական հիմքը երբ որ կլինի, այդ դեպքում կեղծ տվյալների հիման վրա կայացրած վարչական ակտն առ ոչինչ կհամարվի:
«Այն օրը, երբ որ Փորձաքննական ՊՈԱԿ-ը մեզ տեղեկություն կտա, որ ի հայտ են եկել նոր էկոլոգիական գործոններ և այս շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչվի, այդ օրը ուժը կորցրած կճանաչվի, բայց այդ փաստաթղթերը պետք է լինեն, որպեսզի շրջակա միջավայրի նախարարությունը կարողանա որոշում կայացնի: Չի կարող նախարարությունը որոշում կայացնի, որովհետև մի հարցի վերաբերյալ ավելի մեծ հնչեղություն կա, մյուսի վերաբերյալ ավելի քիչ»,- ասաց նախարար Է.Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան
- Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան
- «Հրապարակ». ԱԺ հանձնաժողովը կհյուրընկալի հնագետների, որոնք փաստեր կներկայացնեն Ամուլսարի հանքից
- Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
- «Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար
- «Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Լդիանի ԲՓ-35 եզրակացությունն ապօրինի է, քանի որ այն կայացել է թաքցրած էկո-ռիսկերի պայմաններում»
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»
- Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
- Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
- Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
- Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան