Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը ժամը 16։00-ին նշանակված նիստում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թավադյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա տեղեկացրեց, որ այսօրվա նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէր ներկայացել դատախազը, խնդրել էր հետաձգել նիստը։
Վաղը քննարկվելու է Թավադյանին կալանքի երկարացման դեմ բողոքը։ Օրբելյանը հույս հայտնեց, որ դատախազն ու քննիչը կկարողանան ներկա գտնվել՝ ապահովելու նիստի կայացումը։
«Հույս ունենք, երբ անձի ազատության հարց է դրված, դատախազությունն ու քննչական մարմինը կկարողանան գտնել այն աշխատակցին, ով այդ պահին կարող է ծանրաբեռնվածությունը թեթևացնել ու ներկա գտնվել։ Պետք է հասկանանք, որ քննչական խմբում կա 4 քննիչ, Դատախազությունն էլ բավականին մեծ կառույց է, անհրաժեշտ է, որ դատախազների ու քննիչների բացակայության պատճառով կալանքի վերաբերյալ որևէ նիստ չբացակայի»,- ասաց Օրբելյանը՝ ընդգծելով, որ դատական նիստերի ձգձգումները պետք է նվազագույնի հասցվեն, ընդունելի չէ, որ ՀՀ-ի՝ ի դեմս դատախազության գործողությունների պատճառով անձի անազատության օրինականության քննությունը հետաձգվի։
Այսօր դատավոր Ազարյանը իրազեկել է դատախազին հայտնած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ կայացրած որոշման մասին, միջնորդությունը չի բավարարվել։ Պաշտպանները դատարանի որոշումը կստանան մեկ օրվա ընթացքում։
Այսօրվա նիստին ներկա է եղել նաև Արմեն Թավադյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է
- Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը
- Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարվել է
- 1 ժամից կհրապարակվի Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության մասին որոշումը
- «5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
- Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան