Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Պռոշյան 14 հասցեում հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նշված տանը ոստիկանությունը հայտնաբերել էր 43-ամյա կնոջ՝ դին՝ ակնհայտ բռնության հետքերով եւ իր 13-ամյա աղջկան՝ տրավմային շոկով և գանգուղեղային փակ վնասվածքով։
13-ամյա աջնակը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է, այսօր ԲԿ-ի մամուլի խոսնակը ֆեյսուքյան իր էջում գրել էր, որ աղջիկն առավոտյան գիտակցության թեթեւ ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել:
Դեպքով հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին և 14-րդ կետի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել
- «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով». քայլերթ Գյումրիում
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
- ՄԻՊ-ը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության վերաբերյալ հրապարակումները
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Գյումրիում 42-ամյա կնոջ սպանությունից
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան
- Գյումրիում բռնությունից տուժած երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան