Էրդողանը սպառնացել է վերսկսել ռազմական գործողություններն Իդլիբում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Սիրիայում վերսկսել ռազմական գործողությունները, եթե «չպահվեն Իդլիբի վերաբերյալ տրված խոստումները»: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Ինչ վերաբերում է «Գարնանային վահան» օպերացիային, եթե այդ տարածաշրջանի (Իդլիբ) հետ կապված մեզ տրված խոստումները չկատարվեն, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք այդ տարածքները մեր մեթողներով մաքրելու»,- ասել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենց միակ նպատակը Թուրքիայում ապաստանած 3.6 մլն փախստականների և Սիրիայի հետ իրենց սահմանին մոտեցած 1.5 մլն փախստականների վերադարձն է իրենց տներ:
«Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կերաշխավորի Իդլիբի ժողովրդի կյանքի ապահովությունն ու մեր սահմանների անվտանգությունը»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Էրդողանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել մարտի 6-ից Իդլիբում հրադադար հաստատելու մասին:
Կողմերը պայմանավորվել են ձևավորել անվտանգության միջանցք, որը կձգվի Սիրիայի Հալեպ և Լաթակիա քաղաքները միացնող M4 մայրուղուց 6 կմ հարավ և 6 կմ հյուսիս։
Մարտի 15-ից սկսած էլ Ռուսաստանը և Թուրքիան պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա - Այն ալ-Հավր հատվածում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Թուրքիայում բանակցություններ կվարի Իդլիբի շուրջ
- Էրդողանը Ռուսաստանին սպառնացել է միակողմանի քայլերով
- Իդլիբի արյունալի հանգույցը` Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ
- Էրդողանը «խոստանում է» սկսել ռազմական նոր գործողություններ Սիրիայի Իդլիբի գավառում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին