Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյան. Չկա չարիք` առանց բարիքի
Ամիսներ առաջ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարում աքիլեսյան ջիլը վնասել էր մեր առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը: Բուժումը պահանջում էր տևական ժամանակ:
Վերականգնվելու նպատակով Լիլիթը օգտվում է ամերիկահայ մի մասնագետի կազմած բուժական ծրագրից, որն իրավամբ ծառայում է նպատակին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է «Հրազդան» մարզադահլիճում զրուցելիս: Շատ է ցանկանում դառնալ «Տոկիո – 2020»-ի մասնակից և ասել, որ իսկապես, չկա չարիք` առանց բարիքի:
Ապրիլի վերջերին Կիևում նախատեսված Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի: Դա հույս է ներշնչում, որ լիովին կվերականգնվի վնասվածքը և նա կբարելավի մարզավիճակը: Սա ասելով նկատի ունի այն, որ առաջիկայում կմեկնի Դանիա և տեղի միջազգային ուսումնամարզական կենտրոնում, մարզումներին զուգահեռ, փորձամրցումներ կանցկացնի բադմինթոնի տարբեր երկրների դպրոցների ներկայացուցիչների հետ ու պաշտոնական մրցաշարերում կհարստացնի իր վարկանիշային միավորների քանակը:
Լիլիթն իր խոսքն է հղել օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի մարզիկներին. «Չպիտի ընկճվել ու ընկնել անտարբերության գիրկը: Հակառակը, պետք է զերծ մնալ խաղերի հետ կապված անորոշությունից ու շարունակել նպատակային աշխատանքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները