Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 7-ից մինչ այս պահը հիվանդանոցում է։
«Նախագահը շարունակում է գտնվել Էրեբունի հիվանդանոցում, բժիշկների հսկողության ներքո, ինքնազգացողությունը համեմատաբար լավ է»,- Yerevan.Today-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով, այժմ ընթանում է բուժման գործընթացը։ Նոր բան, քան արյան ճնշման կտրուկ տատանումն էր, չի ախտորոշվել։
Հիշեցնենք, ավելի վաղը գրասենյակը տարածել էր հայտարարություն, որ մարտի 7-ի ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Էրեբունի ԲԿ։
Կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա կորոշվի հետագա բուժման բնույթը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին