Ռուսաստանը Թուրքիայում բանակցություններ կվարի Իդլիբի շուրջ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը կմասնակցի Անկարայում անցկացվելիք բանակցություններին՝ Սիրիայում իրավիճակի շուրջ։ Այս մասին գրում է Gazeta-ն։Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ մարտի 10-ին։
Ըստ թուրքական իշխանությունների, բանակցությունները կանցկացվեն Իդլիբի վերաբերյալ մոսկովյան հուշագրի համաձայն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում բանակցություններ էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքներով համաձայնեցվեց համատեղ փաստաթուղթ. մարտի 6-ից ռազմական գործողությունների դադարեցում, Սիրիայի M4 մայրուղու հյուսիսից և հարավից վեց կիլոմետրանոց անվտանգության միջանցքի ստեղծում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան